Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանին վարակվել է կորոնավիրուսով
Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանին վարակվել է COVID-19-ով: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Վարակվածների հետ շփվելուց հետո հւնվարի 23-ին ինքնամեկուսացա։ Վերջնաժամկետից հետո ես արեցի PCR թեստ, որի պատասխանը դրական էր»,- գրել է Զալկալիանին:
Նա նշել է, որ տանն է բուժում ստանում։
Մինչև օրս Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 254 822-ի, որից 244,446-ը բուժվել են, 3,096-ը՝ մահացել:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Վրաստանի Կախեթի շրջանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի ոչ պաշտոնական հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։
Կարծիքներ