Նորաշեն թաղամասի ավտոտնակներից մեկում այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ

Նորաշեն թաղամասի ավտոտնակներից մեկում այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ

Մայիսի 21-ին, ժամը 19:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 34 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակներից մեկից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նորաշեն թաղամասի թիվ 34 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակներից մեկում այրվում է «Zil» մակնիշի ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:58-ին, մարվել՝ 20:03-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ: