Առցանց հանդիպում տիեզերքում. հայ դպրոցականները ծանոթանացել են տիեզերագնացների առօրյային

Առցանց հանդիպում տիեզերքում. հայ դպրոցականները ծանոթանացել են տիեզերագնացների առօրյային

Եթե երազանքներին ամուր կառչած մնաք, ապա դրանք մի օր անպայման իրականություն կդառնան, վստահեցնում է Հայաստանում Չինաստանի դեսպանը, որը այսօր հյուրընկալվել էր Թումո: Մի խումբ հայ դպրոցականներ տեխնոլոգիական կենտրոնում օնլայն հանդիպեցին այդ պահին «Շենչժու-15» տիեզերանավի անձնակազմի և չինացի տիեզերագնացների հետ։

«Հայաստանում առաջին անգամ է այսպիսի միջոցառում կազմակերվպում: Սա շատ լավ առիթ է հայ երիտասարդներին տիեզերական ոլորտում Չինաստանի ձեռքբերումներին ծանոթացնելու և գիտելիքներ փոխանցելու համար: Քանի որ Հայաստանը և Չինաստանը շատ լավ գործընկերներ և ընկերներ են, մենք փորձում ենք Հայաստանին ներկայացնել մեր երկրի զարգացման փորձը»,- ասաց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնգը

Տիեզերագնացները թվարկում են անհրաժեշտ իրերի ցանկը, ցույց են տալիս սնունդը, որն ուտելու են տիեզերքում եղած ժամանակ, տալիս տարատեսակ այլ խորհուրդներ: Դպրոցականները լսում են, նկարահանում, հուսով, որ հեռավոր տիեզերքը մի օր կընդունի նաև իրենց:

«Կարծում եմ՝ այս ոլորտի գիտելիքները Հայաստանի համար շատ կարևոր են, քանի որ Հայաստանը նույնպես տիեզերք է արձակել արհեստական արբանյակ: Ես շատ ուրախ եմ, որ այսօր հայ երիտասարդները տեսնում են տիեզերագնացների կյանքը տիեզերանավում, կարծում եմ, որ դա նրանց շատ հետարքիր է»,- ասաց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնգը

ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն էլ կարևոր է համարում երեխաների մասնակցությունը նմանատիպ երկխոսությանը և նշում՝ միջոցառումը հայ-չինական բարեկամության նշան է:

«Այստեղ մոտ 60 երեխա է մասնակացում, նրանք միանալու են տիեզերական անձնակազմին: Նրանց համար սա մասնագիտական կողմնորոշման շատ լավ առիթ կլինի: Սա հնարավորություն կտա երեխաներին զարգացնել իրենց մտահորիզոնը»,- ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը:

Առցանց հանդիպմանը տեսակապով միացել էին Շանհայի համագործակցության կազմակերպության 14 երկրի դպրոցականներ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում