ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է վոլեյբոլի առաջնություն

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է վոլեյբոլի առաջնություն

Փետրվարի 21-ից մարտի 1-ը, համագործակցելով Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հետ, ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում անց¬կացվել է վոլեյբոլի առաջնություն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ուժերն են չափել ՀՀ ՊՆ կենտրոնական ապա¬րատի ստորաբաժանումների հավաքական թիմերը։ Մրցավարությունն իրականացրել են ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության ֆիզիկական պատրաստության և սպորտի վարչության սպաներն ու Հայաս¬տանի վոլեյբոլի ֆեդերացիայի մրցավարները:

Մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողները պարգևատրվել են պատվո-գրերով և մեդալներով, հավաքական թիմերը՝ առաջնության գավաթներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում