Չինաստանի հարավ-արևմուտքում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Շաբաթ օրը Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Յունան նահանգում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Հոնկոնգի աստղադիտարանի սեյսմոլոգիական ցանցը։
Նրա խոսքով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պինգբիան գյուղից 120 կմ հյուսիս-արևմուտք՝ Վիետնամի հետ սահմանի մոտ։ Օջախի խորությունը տրված չէ:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Կարծիքներ