Ղրիմում պտտահողմը վնասել է 12 շենք
Ղրիմի արևելքում՝ Կիրովսկի շրջանի Իզյումովկա գյուղում, պտտահողմը վնասել է վեց տուն և վեց տնտեսական շինություն: Այս մասին հայտարարել է տեղական շրջանի վարչակազմի ղեկավար Ելենա Յանչուկովան արտակարգ իրավիճակի հետևանքները վերացնելու օպերատիվ շտաբի նիստի ժամանակ, նախօրեին հաղորդել է «Ղրիմ 24» թերթը:
«Ուժեղ քամին անցել է հողմի տեսքով: Վնասվել է բնակելի շենքերի վեց տանիք և վեց տնտեսական շինություն: Հորդառատ անձրև էր գալիս, և ջուրը հոսում էր: Ակտեր են կազմվել, մենք փաստաթղթեր ենք պատրաստում՝ տուժածներին օգնելու համար»,- ասել է Յանչուկովան:
Բնական աղետի ժամանակ մարդիկ չեն տուժել: Փրկարարներն արդեն վերականգնել են էլեկտրամատակարարումը և հեռացրել ընկած ծառերը:
Կարծիքներ