Ռուսաստանում սկսվում են կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութի փորձարկումները

Ռուսաստանում սկսվում են կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութի փորձարկումները

Ռուսաստանում սկսվում են կորոնավիրուսի դեմ հիմնովին նոր վեկտորային պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Համապատասխան թույլտվությունը ստացել է կենսատեխնոլոգիական Biocad ընկերությունը,  գրում է EAdaily լրատվականը:

 Նոր պատվաստանյութը իրենից մոդիֆիկացված վեկտորներ է ներկայացնում:

Դրանք կրում են SARS-CoV-2 վիրուսի սպիտակուցի բեկորը կոդավորող նուկլեոտիդային հաջորդականություն: Պատվաստանյութի մեխանիզմի շնորհիվ rAAV- ով տեղափոխվող ԴՆԹ-ի  տեղեկատվության իրացումը սահմանափակվում է ժամանակով`սա մեծացնում է դեղամիջոցի անվտանգության աստիճանը:

Թույլտվություն է տրվել 1-ին և 2-րդ փուլերի փորձարկումների համար, որոնք կիրականացվեն երկու բժշկական կազմակերպությունների բազայի վրա, 360 հիվանդների մասնակցությամբ: Կլինիկական ուսումնասիրության նպատակն է «գնահատել պատվաստանյութի անվտանգությունն ու իմունոգենությունը կորոնավիրուսային վարակի կանխարգելման համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում