Հրաչյա Փոլադյանը նշանակվել է Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ նախագահ Արմեն Սարսգսյանի հրամանագրով՝ Հրաչյա Փոլադյանը նշանակվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Հրաչյա ՓՈԼԱԴՅԱՆԻՆ նշանակել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կահիրե)»,- ասված է հրամանագրում:
Կարծիքներ