Գերմանիայում լուսանկարել են փորձարկումներ անցնող Mercedes-EQS էլեկտրամեքենայի AMG մոդելը

Գերմանիայում լուսանկարել են փորձարկումներ անցնող Mercedes-EQS էլեկտրամեքենայի AMG մոդելը

Համացանցում հրապարակվել են Mercedes-AMG EQS նորագույն մոդելի լրտեսական լուսանկարները, որոնք արվել են գերմանական Նյուրբուրգրինգ հայտնի վազքուղում մեքենայի փորձարկումների ժամանակ:

Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, «գերհզոր» էլեկտրամեքենան համալրվել է երկշարժիչ ուժային համակարգով, որի հզորությունը կկազմի 761 ձիաուժ:

Mercedes-Benz EQS սովորական մոդելը ներկայացվել էր ապրիլի կեսերին: Մոդելը թողարկվելու է երկու տարբերակով` 331 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչով հիմնական մոդելն ու 524 ձիաուժ հզորությամբ երկշարժիչ տաբերակը:

Մոտենում է երրորդ տարբերակի` AMG-ի մոդելը, որն էլ պատկերել են լրտեսական տեսախցիկները: Նորույթի դինամիկ բնութագրիչները դեռևս չեն հաղորդվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում