Շվեյցարիան պատրաստ է ընդունել Թրամփ-Պուտին հանդիպումը
Շվեյցարիան պատրաստ է ընդունել Թրամփ-Պուտին հանդիպումը: Նման խնդրանք ստանալու դեպքում Շվեյցարիան կհյուրընկալի Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, գրում է Le Temps թերթը։
«Բյուրգենստոկում կայացած գագաթնաժողովից ի վեր, Ուկրաինան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պարբերաբար տեղեկատվություն են ստանում մեր պատրաստակամության մասին՝ աջակցելու ցանկացած դիվանագիտական ջանքերին, որոնք կօգնեն խաղաղության հաստատմանը», - հրապարակմանը հաստատել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլաս Բիդոն։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը, ով ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնում է հունվարի 20-ին, հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նախապատրաստության մասին։
Իր հերթին, Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ նախագահների հանդիպման կոնկրետ պլաններ դեռ չկան, թեև Մոսկվան ողջունում է Դոնալդ Թրամփի երկխոսության ցանկությունը։
Կարծիքներ