Ռուսական զորքերը կտրել են Ուկրաինայի մուտքը դեպի Ազովի ծով
Ռուսական զորքերը ժամանակավորապես կտրել են Ուկրաինայի մուտքը դեպի Ազովի ծով։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբում։
«Մասամբ ռուսական զորքը հաջողության է հասել Դոնեցկի օպերատիվ տարածքում՝ նրանք ժամանակավորապես զրկել են Ուկրաինային Ազովի ծով ելքից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ միայն անցած օրվա ընթացքում՝ մարտի 18-ին, ռուսական զորքը 4 հրթիռային հարված է հասցրել (14 հրթիռ) և իրականացրել ավելի քան 40 ավիահարված։
Կարծիքներ