Ուկրաինայում պատերազմն արդեն խաթարում է մատակարարման շղթաները. մենք պետք կանխենք սովի փոթորիկը. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մարտի 19-ին հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը կարող է հանգեցնել համաշխարհային պարենային համակարգի փլուզմանը։
«Ուկրաինայում պատերազմն արդեն խաթարում է մատակարարման շղթաները և հանգեցնում վառելիքի, սննդի և տրանսպորտի գների բարձրացման: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք սովի փոթորիկը և համաշխարհային պարենային համակարգի փլուզումը», - գրել է նա Twitter-ում:
Կարծիքներ