Զբոսաշրջիկը ձերբակալվել է Պոմպեյում հնագիտական հուշարձանը վնասելու համար
Ղազախստանից ժամանած զբոսաշրջիկը ձերբակալվել է Պոմպեյի հնագիտական այգում գտնվող Ceii-ի տան պատին ALI բառը փորագրելուց հետո։ Տղամարդը ստիպված կլինի վճարել՝ վնասը վերականգնելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Euronews-ը՝ նշելով, որ միջադեպի մասին զեկուցվել է, որից հետո իրավախախտը բերման է ենթարկվել։
Ըստ աղբյուրի՝ նա ստիպված կլինի փոխհատուցել ճարտարապետական հուշարձանին հասցված վնասը։ Վնասի ստույգ չափը կհայտարարվի տեխնիկական փորձաքննությունից հետո։
Կարծիքներ