Կիպրոսի վեճը լուծելու միակ ճանապարհը երկու պետություն ձևավորելն է. Էրդողան
Կիպրոսի շուրջ տասնամյակների վեճը լուծելու բանակցություններին, որտեղ նախորդ ձախողված առաջարկները չպետք է օրակարգում լինեն, Թուրքիան կմիանա միայն երկիշխանություն ստեղծելու առաջարկի դեպքում, հայտնում է Ahval-ը:
Երկուշաբթի Հունաստանի և Կիպրոսի ղեկավարներն ասել են, որ իրենք միայն կողմ են խաղաղ համաձայնությանը, որը հիմնված կլինի ՄԱԿ-ի բանաձևերի վրա`մերժելով Թուրքիայի և Կիպրոսի թուրքերի կողմից աջակցություն ստացող երկու պետությունների ստեղծման գաղափարը:
ՄԱԿ-ի հովանու ներքո կայանալիք բանակցությունները ծրագրվում են հաջորդ ամիս: ՄԱԿ-ը պատրաստվում է հրավիրել Կիպրոսի երկու համայնքների ներկայացուցոիչներին և երեք երաշխավոր պետությունների` Հունաստանի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներին` քննարկելու, թե ինչպես առաջ շարժվել մի հարցում, որն Անկարայի և Աթենքի միջև լարվածության պատճառ է դարձել և Միջերկրական ծովի արևելքում բարդացրել էներգետիկ նախագծերի իրագործումըլ:
Հայտնի է, որ ՄԱԿ-ի բանաձևերը պահանջում են Կիպրոսի վերամիավորում: Կղզու մասնատումը տեղի է ունեցել 1974 թվականի թուրքական ներխուժման հետևանքով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի ասել է, որ Կիպրոսի վեճը լուծելու միակ ճանապարհը՝ երկու պետություն ձևավորելն է, այլ ոչ թե Աթենքի և ՄԱԿ-ի նախընտրած դաշնությունը: Կղզու միջազգայնորեն ճանաչված կառավարությունը և ԵՄ անդամ կիպրոսցի հույները, հրաժարվում են քննարկել այս բանաձևը, քանի որ դա ենթադրում է Կիպրոսի թուրքական պետության ճանաչում:
Կարծիքներ