Ամենատարբեր առաջարկներ և գաղափարներ կան. Փաշինյանը՝ Էրդողանի կողմից արված քառակողմ հանդիպում անցկացնելու մասին

Ամենատարբեր առաջարկներ և գաղափարներ կան. Փաշինյանը՝ Էրդողանի կողմից արված քառակողմ հանդիպում անցկացնելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ քառակողմ հանդիպում կազմակերպելու մասով՝ Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարներին արած առաջարկին:

«Ամենատարբեր առաջարկներ և գաղափարներ կան: Հիմա ես չեմ ուզում առանձնացնել այդ գաղափարներից մեկը: Խնդիրն այն է, որ դա միակ գաղափարը չէ, որպեսզի ես վերաբերմունք արտահայտեմ: Ես կարծում եմ, որ մենք պետք է ամբողջության մեջ նայենք հարցը»,- ասաց Փաշինյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում