Բայրամովն ու Սերդար Քըլըչը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչին:
Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի, հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Ջեյհուն Բայրամովը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ նշելով, որ դեռևս կան մարտահրավերներ:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային խնդիրների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ երկկողմ և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության շուրջ։
Կարծիքներ