Ցանկություն ունեմ ստեղծելու նոր քաղաքական ուժ, որը կարտահայտի իմ, ընկերներիս և համախոհներիս քաղաքական հայացքներն ու տեսակետները.
Սիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, բարեկամներ, մտերիմներ, քանի որ երկրում ստեղծված ծանր իրավիճակում իմ և «Հայրենիք» կուսակցության պատկերացումները քաղաքական հետագա գործընթացների շուրջ որոշակիորեն տարբերվում են, պաշտոնապես հայտարարում եմ, որ արդեն տևական ժամանակ չեմ մասնակցում կուսակցական քննարկումներին և այսուհետ արտահայտածս կարծիքներն ու մտքերն արտահայտելու են միայն իմ անձնական տեսակետը։
Ինչպես գիտեն ինձ առավել մտերիմները, մոտ ապագայում ցանկություն ունեմ ստեղծելու նոր քաղաքական ուժ, որը լիարժեք կարտահայտի իմ, ընկերներիս և համախոհներիս քաղաքական հայացքներն ու տեսակետները։
Անելու եմ հնարավորն ու անհնարինը՝ անկեղծորեն (առանց քաղաքական քողարկված առևտրի) ներկայացնելու և մատնանշելու երկրում առկա խնդիրները՝ փորձելով պիտանի լինել ՀՀ-ին և հայ ազգին։
Շնորհակալություն՝ Լևոն Մնացականյան
Կարծիքներ