6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Էկվադորում․ կան ավերվածություններ
Էկվադորում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Աղետի էպիկենտրոնը գտնվել է Նարանհալ քաղաքից 17 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է 32 հազար մարդ։ Օջախը գտնվել է 85 կմ խորության վրա։
Նշվում է, որ կան վիրավորներ, փլուզվել են շինություններ։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաև Էլ Օրո, Լոս Ռիոս, Էսմերալդա նահանգներում։
Կարծիքներ