Հակառակորդի կրակոցից զոհված Հրաչիկ Փիլիպոսյանը հետմահու պարգևատրվել է
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ հակառակորդի կրակոցից զոհված Հրաչիկ Փիլիպոսյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով։
Հրամանագիրը՝ ստորև․
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հրաչիկ Վաչիկի ՓԻԼԻՊՈՍՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»:
Հրաչիկ Փիլիպոսյանը զոհվել էր Վարդենիսի ուղղությամբ հունիսի 18-ին հակառակորդի կրակոցից։
Կարծիքներ