Դավիթ Համբարյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար

Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Դավիթ Համբարյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) ժ/պ: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Դավիթ Համբարյանը ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, քաղաքական գիտություների թեկնածու է:
Քաղաքացիական ծառայության փորձառություն ունի 2002 թվականից ի վեր:
Վերջին մի քանի տարիներին աշխատել է «Յուքոմ» ընկերությունում՝ որպես մարքեթինգային և հաղորդակցության գործընթացների ղեկավար, այնուհետեւ՝ «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամում՝ որպես հավաքագրման և ընտրության տնօրեն:
Կարծիքներ