Տոտենհեմը և Լիվերպուլը ոչ-ոքի խաղացին
Անգլիայի Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Լիվերպուլի» հետ։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
13-րդ րոպեին տանտերերին հաշվի մեջ առաջ մղեց Հարի Քեյնը։ 35-րդ րոպեին Դիոգու Ժոտան հյուրերի կազմում խփեց պատասխան գոլը։
70-րդ րոպեին Էնդրյու Ռոբերտսոնը կարողացավ առաջ մղել մերսիսաիդցիներին, սակայն չորս րոպե անց Հյոն-Մին Սոնը երկրորդ անգամ վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ 77-րդ րոպեին Ռոբերտսոնը կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից։
Այս խաղից հետո «Լիվերպուլը» վաստակեց 41 միավոր և շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականով։ «Տոտենհեմը» 26 միավորով 7-րդ տեղում է։
Կարծիքներ