Չինաստանի արևմուտքում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Չինաստանի արևմտյան Ցինհայ նահանգում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը։
Էպիկենտրոնը գտնվել է Տուրպան քաղաքից 534 կմ հարավ-արեւելք՝ մոտ 254 հազար բնակչությամբ։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Կարծիքներ