ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է դեկտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը:

Տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 70-րդ հորիզոնականում է, Շանթ Սարգսյանը` 85-րդ:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դասակարգման աղյուսակում 11-րդն է:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 48-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը` 58-րդ, Աննա Սարգսյանը` 84-րդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում