Հունաստանի խորհրդարանը հաստատել է կործանիչներ, ֆրեգատներ և տորպեդներ ձեռք բերելու օրենքը
Հունաստանի խորհրդարանը բուռն քննարկումներից հետո երկուշաբթի երեկոյան հավանություն է տվել Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության «Երկրի պաշտպանունակության հզորացման մասին» օրինագծին, որը վերաբերում է վեց լրացուցիչ Rafale կործանիչների, երեք Belharra ֆրեգատների, ինչպես նաև հունական սուզանավերի համար 44 տորպեդ գնման պայմանագրին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես գրում է Efimerida ton Syntakton թերթը, օրինագիծն ընդունվել է իշխող աջ կենտրոնամետ «Նոր դեմոկրատիա» կուսակցության, ընդդիմադիր ձախ կենտրոնամետ «Շարժում հանուն փոփոխության» և աջակողմյան ընդդիմադիր Էլինիկի Լիսիի պատգամավորների կողմից:
Կարծիքներ