Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Գորիսի ավտոճանապարհներին ձնախառն անձրև, իսկ Տավուշի տարածաշրջանի ավտոճանապարհներին անձրև է տեղում։

 

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մետր:

 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում