ԵՄ-ն հրաժարվել է մեկնաբանել Կիևին տանկերի մատակարարման հնարավոր ֆինանսավորումը

ԵՄ-ն հրաժարվել է մեկնաբանել Կիևին տանկերի մատակարարման հնարավոր ֆինանսավորումը

ԵՄ-ն չի մեկնաբանում Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինա տանկերի մատակարարումը ֆինանսավորելու հնարավորությունը, քանի որ նման քննարկումները գաղտնի են;

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է Եվրամիության արտաքին ծառայության ներկայացուցիչ Նաբիլ Մասրալին։

«Ինչ վերաբերում է տանկերին, որոնք պետք է մատակարարվեն Ուկրաինա, ապա  ԵՄ-ն ողջունեց Ուկրաինային աջակցելու այս քայլը: Բայց այս հարցի շուրջ քննարկումներ են ընթանում, ուստի ես ոչինչ չեմ կարող մեկնաբանել»,- ասել է Մասրալին:

 Հունվարի 18-ին ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության շարունակման մասին և աջակցել տանկերի մատակարարմանը, ինչի մասին հայտարարել են նաև արևմտյան որոշ երկրներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում