Աբխազիայի նախագահը խոստացել է կայունացնել իրավիճակը հանրապետությունում
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան Թամիշ գյուղում խորհրդակցություն է անցկացրել պետական գերատեսչությունների և հաստատությունների ղեկավարների հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»-ը՝ նշելով, որ հանդիպման ընթացքում նախագահն ընդգծել է, որ իրավիճակը շուտով կվերադառնա իրավական հուն:
«Իրավիճակը կկայունանա, մենք ամեն ինչ կվերադարձնենք իրավական հուն: Չնայած պետական հեղաշրջման փորձին՝ մենք ձեզ հետ շարունակում ենք աշխատել և անցնում ենք ծառայության ուժեղացված ռեժիմի»,- ասել է Բժանիան:
Ըստ աղբյուրի՝ նախագահ Ասլան Բժանիան նշել է, որ ամբողջ երկիրը վերահսկվում է օրինական իշխանության կողմից, բացառությամբ Սուխումիում գրավված կառավարական շենքերի:
Կարծիքներ