ԱՄԷ կրթության նախարարը մոտ ապագայում նախատեսում է այցելել Հայաստան

Հոկտեմբերի 25-ին ԱՄԷ կրթության նախարար Հուսեյն բին Իբրահիմ Ալ Համադին այցելել է էքսպո 2020 Դուբայում Հայաստանի տաղավար, կիսվել տաղավարի մասին իր դրական տպավորություններով։
Այցի ընթացքում Հայաստանի տաղավարի տնօրենի հետ ԱՄԷ նախարարը քննարկել է երկու բարեկամ երկրների մշակութային ընդհանրությունները եւ նշել, որ մոտ ապագայում նախատեսում է այցելել Հայաստան՝ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։
Կարծիքներ