Համբարձում Մաթևոսյանն ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից

Համբարձում Մաթևոսյանն ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից

Համբարձում Մաթևոսյանն ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից։ Այդ մասին տեղեկացնում է e-gov.am-ը։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Համբարձում Մաթևոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից»,- ասված է Կառավարության որոշման մեջ:

 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Համբարձում Մաթևոսյանը կնշանակվի ՀՀ փոխվարչապետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում