Հանդիպում ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի ռեժիմով հանդիպում է անցկացրել երկրի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ՝ տեղեկացնում է նախագահի կայքը:
Հանդիպման հիմնական թեման համակարգչային անվտանգության ոլորտում հանցագործության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն էր:
Նիստի ընթացքում ՌԴ նախագահը խոսել են նաև Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության և մարդասիրական առաքելության աշխատանքի մասին: Այս համատեքստում Պուտինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ իր հեռախոսային կապերի մասին:
Շոշափվել են նաև Ռուսաստանի ներքին սոցիալ-տնտեսական օրակարգի արդիական հարցեր:
Կարծիքներ