Հոնկոնգի ջրերում ոչնչացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ծովային ականը

Հոնկոնգի ջրերում ոչնչացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ծովային ականը

 Ուրբաթ օրը տեղի սակրավորները Հոնկոնգ կղզու հարավ-արևելյան ջրերում հայտնաբերված Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի հին ռազմածովային ականը ոչնչացրեցին: Այդ մասին հայտնել է RTHK ռադիոկայանը:

Ականը պայթել է 15 մետր խորության վրա։ Գործողությանը մասնակցել է վեց ջրասուզակ։

Մասնագետները նախօրոք մեկ կիլոմետր շառավղով շրջափակել են դեպքի տարածքը։

Փորձագետների տվյալներով՝ ականում ավելի քան 220 կգ պայթուցիկ է եղել։ Այն լքվել է բրիտանացի զինվորականների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Հոնկոնգի ճապոնական օկուպացիայի ժամանակ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում