Կեղծարարության համար հետախուզվողը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին

Կեղծարարության համար հետախուզվողը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին

Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 9-ին Բագրատաշենի սահմանային անցակետով Հայաստան է վերադարձել 41-ամյա Ռադիկ Ա.-ն, որը հունիսի 24-ից Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329-րդ (Պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների մեղադրանքով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին»,- ասվումէ հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում