Ալժիրը կդադարեցնի Մարոկոյի տարածքով Իսպանիա գազամատակարարումները

 Ալժիրը կդադարեցնի Մարոկոյի տարածքով Իսպանիա գազամատակարարումները

Ալժիրի ղեկավար Աբդելմաջիդ Թաբունը հայտարարել Է Մարոկոյի տարածքով անցնող Մաղրիբ-Եվրոպա գլխավոր գազատարի միջոցով Իսպանիային գազի մատակարարումները դադարեցնելու մասին: Այդ մասին հաղորդել Է TSA տեղական ինտերնետ-թերթը՝ վկայակոչելով նախագահի գրասենյակը:

«Այսօր հանրապետության նախագահ Աբդելմաջիդ Թաբունն ստացել Է 2011 թվականի հուլիսի 31-ին կնքված այն պարտավորագրի մասին հաշվետվությունը, որը Sonatrach ազգային ընկերությունը կապում Է Մարոկոյի ԷլեկտրաԷներգիայի եւ ջրի վարչության հետ, եւ որի ժամկետը լրանում Է 2021 թվականի հոկտեմբերի 31-ի կեսգիշերին… Ալժիրի նկատմամբ Մարոկոյի Թագավորության ագրեսիվ գործողությունների հետեւանքով, որոնք խարխլում են ազգային միասնությունը, հանրապետության նախագահը Sonatrach-ին կարգադրել Է դադարեցնել առեւտրային հարաբերությունները Մարոկոյի ընկերության հետ եւ չերկարացնել պարտավորագիրը»,-թերթը մեջբերում Է գրասենյակի հայտարարությունից մի հատված:

Ինչպես հաղորդում Է MAP գործակալությունը, Մարոկոյի ընկերությունն իր հերթին հայտարարել Է, որ գազատարի փակումը մոտ ապագայում սոսկ աննշան կերպով կազդի ազգային ԷլեկտրաԷներգետիկական համակարգի աշխատանքի վրա:

«Հաշվի առնելով Մարոկոյի հարեւանների հետ հարաբերությունների բնույթը եւ կանխատեսելով այդ որոշումը՝ մենք անհրաժեշտ միջոցներ ենք ձեռնարկել երկրի անխափան Էլեկտրամատակարարումն ապահովելու համար»,-գործակալությունը մեջբերում Է անում ընկերության մամուլի տեղեկագրից:

Մաղրիբ-Եվրոպա գազատարը, որն Ալժիրը Մարոկոյի միջոցով միացնում Է Իսպանիայի հետ, գործարկվել Է 1996 թվականին: Օգոստոսին Ալժիրի ԱԳ նախարար Ռամթան Լամամրան հայտարարել Է, որ Ալժիրը դիվանագիտական հարաբերությունները խզում Է Մարոկոյի հետ՝ վերջերս թագավորության կողմից թշնամական գործողությունների պատճառով, որոնք շարունակվում են մինչեւ ներկա ժամանակներս: Ռաբաթում այդ որոշումը համարել են «չարդարացված», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում