ԱՀԿ-ից հայտնել են անցյալ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի նոր շտամների աշխարհագրության ընդարձակման մասին

ԱՀԿ-ից հայտնել են անցյալ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի նոր շտամների աշխարհագրության ընդարձակման մասին

Կորոնավիրուսի ավելի մեծ վարակելիությամբ աչքի ընկնող VOC 202012/01 շտամը, որը ի սկզբանե հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում, անցյալ շաբաթ հայտնաբերվել է եւս 7 երկրներում, որոնց ընդհանուր թիվը հասել է 101-ի: Մինչեւ 41 երկիր ընդարձակվել է ՀԱՀ-ում հայտնաբերված 501Y.V2 շտամի տարածման աշխարհագրությունը եւ մինչեւ 29 երկիր՝ P.1 շտամի, որի առկայությունը ի սկզբանե հաստատվել էր Բրազիլիայում եւ Ճապոնիայում, այսօր Ժնեւում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերևպությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

ԱՀԿ ամենշաբաթյա համաճարակաբանական տեղակագրում նշվում է, որ VOC 202012/01 շտամը «հայտնաբերվել է եւս 7 երկրներում, եւ փետրվարի 23-ի դրությամբ ԱՀԿ բոլոր 69 տարածաշրջաններում ընդհանուր 101 պետություններ տեղեկացրել են կորոնավիրուսի այս տարատեսակի առաջացրած հիվանդության դեպքերի մասին»: Ընդ որում՝ այս շտամի «տեղական փոխանցում» է գրանցվել 45 երկրներում: Հունվարից դրանով վարակվածների բաժինն աճել է, մասնավորապես, Եվրոպայում:

Ինչ վերաբորում է կորոնավիրուսի 501Y.V2 տարատեսակին, ապա փետրվարի 16-ից այն հայտնաբերվել է եւս 5 երկրներում, որոնց ընդհանուր թիվը հիմա հասել է 51-ի: «Վերջին նախնական վկայությունների համաձայն՝ 501Y.V2 տարատեսակը կարող է վտանգել իմունիտետը, ինչը ցույց է տալիս նոր վարակման պոտենցիալ մեծ հավանականությունը,- ամփոփել են ԱՀԿ-ից: - Հիմա հայտնվում են ավելի շատ վկայություններ, որ այս տարատեսակի մեջ առկա մուտացիաները կարող են վիրուսին օգնել խուսափելու իմունային համակարգի արձագանքից՝ կապված SARS-CoV-2-ով նախորդ վարակման կամ պատվաստանյութերի հետ»:

P.1 շտամն իր հերթին շաբաթվա ընթացքում տարածվել է 8 նոր պետություններում, եւ հիմա կա այդպիսի 29 երկիր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում