Վրաստանը 52 տոննա հիվանդ կարտոֆիլ է վերադարձրել Թուրքիային

Վրաստանը 52 տոննա հիվանդ կարտոֆիլ է վերադարձրել Թուրքիային

 Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը 52 տոննա վարակված կարտոֆիլ Է առգրավել «Սարպի» մաքսակետում (վրաց-թուրքական սահման):

Մաքսատան աշխատակիցները ստուգման համար կանգնեցրել են կարտկոֆիլով բեռնված երկու բեռնատար: Վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում Մաքսային դեպարտամենտի սանիտարական, ֆիտոսանիտարական եւ անասնաբուժական հսկողության բաժնի աշխատակիցները հայտնաբերել են կարանտինային վնասակար օրգանիզմներ:

Պարզվել Է, որ կարտոֆիլը հիվանդ Է: Վրաստանի կառավարության թիվ 463 որոշման համաձայն, նշված բեռը վերադարձվել Է արտահանող երկրին՝ Թուրքիային, հաղորդել Է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում