Եվրոպայում գազի գինը գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 3500 դոլարը
Եվրոպայում գազի ֆյուչերսների գները մարտի 19-ից ի վեր առաջին անգամ գերազանցում են հազար խորանարդ մետրի դիմաց 3500 դոլարը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին վկայում են ICE լոնդոնյան բորսայի տվյալները:
Առաջիկա ֆյուչերսային գործարքները (եվրոպական խոշորագույն TTF կենտրոնի ինդեքսով) բացվել են հազար խորանարդ մետրի դիմաց 3213,2 դոլարի մակարդակում (-2,3 տոկոս): Սակայն, Մոսկվայի ժամանակով 17.39-ի դրությամբ, գներն արդեն աճում են 6,6 տոկոսով ՝ կազմելով 3507,7 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց: Գնանշումների դինամիկան բերվում է նախորդ օրվա հաշվարկային գնից ՝ հազար խորանարդ մետրի դիմաց 3290,2 դոլար, որը ռեկորդային է դարձել Եվրոպայում գազային կենտրոնների գործունեության ամբողջ ընթացքում ՝ 1996 թվականից ի վեր:
Կարծիքներ