Պուտինը, Էրդողանը և Ռոհանին հուլիսի 1-ին Սիրիայի հարցով տեսակոնֆերանս կունենան. ТАСС
Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիր Էրդողանը և Հասան Ռոհանին չորեքշաբթի Աստանայի ձևաչափով տեսակոնֆերանս կունեն, որի ընթացքում կքննարկեն Սիրիայի կարգավորման հարցը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին:
Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայի ժամով 14:00-ին (Երևանի ժամով՝ 15:00): Երեք երկրների նախագահների ելույթները բաց կլինեն մամուլի համար:
Հաղորդվում է, որ երկրների նախորդ, թվով 5-րդ եռակողմ հանդիպումը կայացել էր 2019-ին Անկարայում:
Կարծիքներ