Ինչ տեսք ունի մի քանի օր գնդակոծության տակ գտնվող Մարիուպոլը վերևից (լուսանկար)
Արդեն մի քանի օր գնդակոծության տակ գտնվող ուկրաինական Մարիուպոլ քաղաքը ցուցադրվել է թռչնի թռիչքի բարձրությունից, գրում է korrespondent.net-ը։
Քաղաքում երկու օր անընդմեջ ձախողվում է խաղաղ բնակչության տարհանումը: Բնակիչները հայտնում են աղետալի իրավիճակի մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինացի զինվորականները հակահարձակում են իրականացրել Մարիուպոլի ուղղությամբ:
Մինչդեռ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հայտարարել են լռության ռեժիմ և առավոտյան ժամը 10-ից մարդասիրական միջանցքներ են բացել ուկրաինական չորս քաղաքներից՝ Կիևից, Խարկովից, Սումիից և Մարիուպոլից։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Կարծիքներ