Շնորհավո՜ր տոնդ, սիրելի՛ քաղաք. Տիգրան Ավինյան

Շնորհավո՜ր տոնդ, սիրելի՛ քաղաք. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երևանցիներին շնորհավորել է Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ.

«Սիրելի երևանցիներ,

Շնորհավորում եմ բոլորիս Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ։
Ինչո՞ւ բոլորիս, որովհետև Երևանը ոչ միայն երևանցիների սիրելի քաղաքն է, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր Երևանն իրենց մի մասնիկն են համարում։ 

Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք՝ կանաչ այգիներով, բարեկարգ բակերով, հարմար և հասանելի։

Ե՛վ որպես երևանցի և որպես նորընտիր քաղաքապետ՝ ծառայել և ծառայելու եմ Երևանին և երևանցուն՝ քանի որ ինձ համար Երևանը առաջին հերթին մարդիկ են։

Շնորհավո՜ր տոնդ, սիրելի՛ քաղաք»,- գրել է Ավինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում