Կառավարությունը կաջակցի Երվանդ Մանարյանի մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարությանը գումար կհատկացվի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին աջակցելու նպատակով:
«Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նո-յեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 6-րդ կետի՝
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն Երվանդ Մանարյանի որդուն` Քրիստափոր Մանարյանին տրամադրելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված «1195» ծրագրի (Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ մատուցած քաղաքացիների մահվան դեպքում արարողակարգային միջոցառումների կազմակերպում) «11001» միջոցառման (Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ մատուցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն) միջոցներից՝ 2020 թվականի ինն ամսում հատկացնել 2277.41 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)»,- ասված է որոշման մեջ:
Կարծիքներ