Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը. Հայկ Կոնջորյան
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր ելույթ ունեցա ԵԱՀԿ ԽՎ և ԱՊՀ ԽՎ համատեղ համաժողովում, որտեղ բարձրաձայնեցի հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի հարցը։ Նշեցի, որ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը՝ մատնանշելով վերջերս Բաքվում բացված խայտառակ պուրակը։ Միջազգային գործընկերներիս ուշադրությունը հրավիրեցի Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների խախտման և պատերազմի ընթացքում գործած վայրագությունների վրա։
Կարծիքներ