Մարդիկ մտածում են, թե մենք միշտ նստած ենք տանը կամ ծախսում ենք մեր ամուսինների աշխատած փողերը. Մելանի Մարսիալը՝ ֆուտբոլիստի կին լինելու մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալի կինը՝ Մելանի Մարսիալը, պատմել է իր կյանքի մասին։
«Կարող եմ հասկանալ այն մարդկանց, որոնք կարծրատիպեր ունեն ֆուտբոլիստների կանանց վերաբերյալ, որովհետև ես էլ եմ դրանցից ունեցել։ Երբեք չեմ մտածել, որ ֆուտբոլիստի կին կդառնամ։ Մարդիկ մտածում են, թե մենք միշտ նոր պայուսակներ ու շատ փող ունենք, որ մենք նստած ենք տանը կամ ծախսում ենք մեր ամուսինների աշխատած փողերը։ Դա այդպես չէ։ Գուցե, դա նկարագրում է տարվա մեջ այն մեկ ամիսը, երբ լինում է ընդմիջում մրցաշրջանի արանքում: Տարվա մնացած հատվածում ամեն ինչ այլ է։ Չես տեսնում ամուսնուդ, եթե նա արտագնա խաղի է։ Զոհաբերում ես ամեն ինչ։ Իհարկե, դա քո ընտրությունն է: Նաև ես չեմ կարողանում հեռուստացույցի ձայնը միացրած դիտել խաղերը, որովհետև կարող են Անտոնիին քննադատել․ դա ինձ նյարդայնացնում է»,- Մարսիալի կնոջ խոսքերն է փոխանցում Get Football News France-ը:
Կարծիքներ