ԵՄ Խորհուրդն ընդունել է Ուկրաինային ավելի քան 4 մլրդ եվրո հատկացնելու որոշումը
Եվրոպական Միության Խորհուրդն ընդունել է համապատասխան աջակցության հիմնադրամից Ուկրաինային գրեթե 4,2 մլրդ եվրո հատկացնելու որոշումը, որն ավելի վաղ համաձայնեցվել էր ԵՄ դեսպանների հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի միկրոբլոգում հայտնել է ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահությունը՝ հավելելով, որ որոշումն ուղղված է Ուկրաինայի մակրոֆինանսական կայունությանն ու նրա պետական կառավարմանն աջակցությանը։
Կարծիքներ