Ֆլորիդայում «Իեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 21-ի

Չորեքշաբթի ԱՄՆ Ֆլորիդա նահանգը պատուհասած «Իեն» փոթորիկը, նախնական տվյալներով, 21 մարդու կյանք է խլել։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է արտակարգ իրավիճակների պետական կառավարման ղեկավար Քևին Գաթրին։
Ավելի վաղ CNN- ը հայտնել էր փոթորկի 17 զոհի մասին։ «Ներկայումս այդ ցուցանիշը 21 է»,- ասել է Գաթրին։ Նա պարզաբանել է, որ Ֆլորիդայի իշխանությունները մինչ այժմ կարող են միանշանակ հաստատել բնական աղետի հետեւանքով միայն մեկ մարդու մահը։ Մնացած դեպքերը ստուգվում են։
Վարչության պետի խոսքով, փրկարարները դեռ չեն հասել որոշ տարածքներ, որտեղ բնակելի շենքերն ամբողջությամբ հեղեղված են։ Փրկարարները պետք է սպասեն, որ ջուրը իջնի։
Կարծիքներ