Իլոն Մասկը փոխել է թվիթը 1 մլն դոլարով վաճառելու միտքը

Իլոն Մասկը փոխել է թվիթը 1 մլն դոլարով վաճառելու միտքը

Tesla-ի եւ SpaceX-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հետ է կանչել առաջարկը իր թվիթներից մեկը որպես չփոխարկվող թոքեն (կամ NFT) վաճառելու մասին, չնայած սակարկությունների մասնակիցը թվային ակտիվի համար առաջարկել էր ավելի քան 1 մլն դոլար:

«Ես NFT-ի մասին այս երգը վաճառում եմ որպես NFT»,- ավելի վաղ «Թվիթերում» գրել էր Մասկը: Համացանցում կատարած գրառումը, որը նա վաճառքի էր հանել, պարունակում էր հետեւյալ տեքստով երգ. «NFT՝ ձեր սնապարծության համար: Համակարգիչները երբեք չեն քնում: Սա ստուգված է: Սա երաշխավորված է»:

Վաճառելու համար առաջարկված թվիթը նաեւ կարճ հոլովակ էր պարունակում, որում պատկերված էր գավաթ՝ վերեւից «Vanity Trophy» ու «NFT» եւ  ներքեւից «HODL» գրառումներով: HODL-ը նշանակում է ողջույն, որն օգտագործում են կրիպտոարժույթի երկրպագուները եւ մանրածախի ներդրողները, որպեսզի գործընկերներին դրդեն դրամը կամ ակցիաները պահել ընկերությունում, այլ ոչ թե վաճառել:

Մասկը, սակայն, հետո մտքափոխվել էր եւ «Թվիթերում» գրել. «Իրականում ինձ թվում է, որ դա վաճառելն այնքան էլ ճիշտ չէ: Անցանք առաջ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում