Ռուսաստանն ու Իրանը քննարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի համատեղ արտադրությունը
Ռուսաստանն ու Իրանը քննարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ ստեղծման մասին հարցը, սակայն տվյալներ պայմանավորվածության մասին դեռևս չկան: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին երեքշաբթի հայտնել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Հոսեյն Ղազիզադե Հաշեմին:
«Մենք ռուսական կողմի հետ քննարկել ենք պատվաստանյութերի համատեղ արտադրության հարցը: Համատեղ արտադրությունը կարող է մեծացնել ինչպես թողարկման ծավալները, այնպես էլ ծածկել հարևան երկրների շուկաները: Բանակցություններ մեր առողջապահության նախարարության և Ռուսաստանի միջև, սակայն դեռ տեղեկություն չունեմ՝ հաջող են դրանք ընթացել կամ արդյոք բերել են պայմանավորվածության կնքման»,- ասել է վերջինս ԶԼՄ-ների հետ հանդիպմանը:
Իրանի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Քիանուշ Ջահանպուրը տեղեկացրել է, որ Թեհրանը նկատի կունենա կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերը «Քովիդ-19»-ի դեմ դեղամիջոցի գնման պարագայում:
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 170 743-ի, մահացածներինը՝ 54 003-ի:
Կարծիքներ