Փորձագետները Դավիթ Բեկում չպայթած զինամթերք են ոչնչացրել
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները հուլիսի 27-ին Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում իրականացրել են հայտնաբերված և չպայթած զինամթերքի ոչնչացում։ Այս մասին տեղեկացնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ից:
Ըստ աղբյուրի՝ չպայթած զինամթերք հայտնաբերելու և ոչնչացնելու նպատակով Դավիթ Բեկում աշխատանքները շարունակվում են։
Կարծիքներ