Իրանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ուրբաթ օրը Իրանի հարավում: ТАСС-ի հաղսորդմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Նրա խոսքով ՝ էպիկենտրոնը գտնվել է Բուշեհր քաղաքից 93 կմ հյուսիս-արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 165 հազար մարդ:
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Կարծիքներ