Ծառուկյանը շարունակում է զարմացնել իր մանիպուլացիաներով
Ծառուկյանական թևը թողած իր ողջ բան ու գործը, արդարության աչքերին իրական նայելու փոխարեն՝ հիմա էլ լուրեր է տարածում, թե իբր Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու համապատասխան գործը միտումնավոր մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Ծառուկյանականներն անգամ նշում են, թե իշխանություններն այնքան են սպասել մինչև նա արձակուրդից վերադառնա: Դատական իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնեցին, որ Վճռաբեկ դատարանն իր որոշումը կայացրել է սեպտեմբերի 10-ին և քանի որ այն մինչև Վճռաբեկ դատարանի գրասենյակ հասնելն անցնում է սահմանված ընացակարգով՝ էջակալվում, կարվում, կնքվում, համարակալվում է, այն հիշյալ գրասենյակում կարող էր մուտք լինել ամենաշուտը սեպտեմբերի 11-ին կամ դրանից ավելի ուշ: Եվ գործավարության կանոնների համաձայն, սահմանված հինգ աշխատանքային օրվա ընթացքում, գործն առաքիչների կողմից տեղափոխվել և սեպտեմբերի 17-ին մուտքագրվել է առաջին ատյանի դատարանում, որը նույն օրը մակագրվել է հերթապահության մեջ գտնվող դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Այսինքն՝ ակնհայտ է, որ Վճռաբեկ դատարանի որոշումն ընդունելուց հետո գործը մուտքագրվել է առաջին ատյանի դատարանում սահմանված կարգով ու ժամկետում: Այս շահարկումը ևս վկայում է, որ Ծառուկյանն ու իր թիմը առիթ են փնտրում դատավոր Մարտիրոսյանին մրոտելու և ճնշելու համար:
Հ. Գ. – Մինչ պատրաստվում էր այս նյութը՝ նկատեցինք, որ Ծառուկյանի փաստաբանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել գլխավոր դատախազություն՝ կամայական մեկնաբանություն տալով ու խեղաթյուրելով հիշյալ ժամկետներին վերաբերող հարցը՝ հաշվի չառնելով, որ ամեն ինչ տեղի է ունեցել ԴՆԽ որոշմամբ սահմանված գործավարության կանոնների համաձայն:
Կարծիքներ