ԱՄՆ-Մեքսիկա սահմանին մեքենաներում այրված մարդկային մարմիններ են հայտնաբերվել
ԱՄՆ-ի հետ մեքսիկական սահմանի մոտակայքում 19 մարդու այրված մարմին է հայտնաբերվել: BBC news-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել են Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգի պաշտոնյաները:
Ոստիկանությունը երկու այրված մեքենա է հայտնաբերել շաբաթ: Նախնական քննությունը պարզել է, որ մարդկանց կրակել են, այնուհետև այրել: Պաշտոնյաների խոսքով՝ զոհերը կարող են փաստաթուղթ չունեցող ներգաղթյալներ լինել:
Նշվում է, որ այդ շրջանում, որտեղ ներգաղթյալները փորձում են հատել սահմանը՝ անցնելով Տեխաս, ակտիվ գործունեություն են ծավալում թմրանյութի վաճառքով զբաղվող խմբավորումները:
Տամաուլիպաս հյուսիսարևելյան նահանգը հայտնի է դաժան սպանություններով և անհետացումներով, որոնք հաճախ վերագրում են հզոր թմրակարտելների գործունեությանը և տարածքի համար նրանց պայքարին:
Կարծիքներ